ԲՀԿ-ն բացում է կոմպրոմատների թղթապանակը
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե առջևում դեռ քարոզարշավի օրեր կան և չի ցանկանում չակերտները շատ բացել, բայց այնուամենայնիվ կոմպրոմատների թղթապանակից մի քանի փաստ ներկայացրեց։
Ըստ նրա՝ Հայկ Մարությանը «TV մոլ» պարբերականում 2008 թ. հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում լույս տեսած համարում հայտարարել է, որ շատ հպարտ է, որ իր որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության օրը, իսկ ՀՀԿ-ի Արաբկիր տարածքային կառույցի փոխնախագահ, Արաբկիր սպորտդպրոցի տնօրեն Էդուարդ Երանոսյանն ակտիվ սատարում է Հայկ Մարությանին, իսկ նախկին ընտրությունների ժամանակ նույն ակտիվությամբ սատարել է Սամվել Ալեքսանյանին։
«Հիմա ո՞վ ա ում զրպարտում, զորացրված համարում, կամ ինչ մեկնաբանություններ անում»,- ասաց Վ.Էնֆիաջյանը։
Նա նաև հերքեց, որ ԲՀԿ-ն 60 հազար դրամ ընտրակաշառք է բաժանել. «Սա ապատեղեկատվություն է, փորձում են բարի համբավի վրա ստվեր գցել, քարոզարշավի ընթացքը փորձում են խեղաթյուրել և շեղել։ Չի ստացվի»։