Բաժիններ՝

Galaxy Note 9-ը այրվել է կնոջ պայուսակում

Նյու Յորքի բնակիչ Դիան Չունգը (Diane Chung) դատի է տվել Samsung-ին: Կինը պնդում է, որ սեպտեմբերի 3-ին իր նոր սմարթֆոնը հանկարծ դարձել է շատ տաք: Նա սմարթֆոնը դրել է իր ձեռքի պայուսակում, սակայն հետո նկատել է, որ պայուսակից ծուխ է դուրս գալիս: Կինը դատարկել է պայուսակի պարունակությունը, սակայն կրակը չի դադարել մինչև այն պահը, երբ անցորդներից մեկը ջրով հանգցրել է այն:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Samsung-ի սմարֆոնները նման խնդիր են ունենում: Տաքացող ու պայթող մարտկոցների վիճակը լրջորեն ազդել էր Galaxy Note7-ի վրա, որը թողարկվել է երկու տարի առաջ:

2016 թվականին կորեական էլեկտրոնիկայի հսկան դադարեցրել էր սարքի արտադրությունն այն բանից հետո, երբ տասնյակ սարքեր պայթել կամ այրվել են մարտկոցի անսարքության պատճառով: Galaxy Note 9-ի դեպքում արտադրողը հայտարարել է, որ չի ստացել այդպիսի միջադեպերի մասին հաղորդում: Այս պահին Samsung-ն ուսումնասիրում է այս հարցը:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս