«Ես գիտեի, որ լավ էի աշխատում, ուստի սա ժամանակի հարց էր». Կրիշտիանու Ռոնալդու
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր տպավորություններն է կիսել «Սասուոլոյի» հետ հանդիպումից հետո (2:1), որտեղ նա առաջին գոլն է խփել Սերիա Ա-ում:
«Ես շատ ուրախ եմ, լավ սկսեցինք: «Սասուոլոյի» լավ պաշտպանվում էր, բայց մենք հավակնոտ էինք և արժանիորեն հաղթեցինք: Ես իսկապես ցանկանում էի խփել իմ առաջին գոլերը, ուրախ եմ, որ կարողացա անել դա:
Չիրացրած պահե՞ր: Սա ֆուտբոլ է: Հիմնականում թիմը հաղթել է: Ես իսկապես մի փոքր լարված էի՝ հաշվի առնելով «Ռեալից» հեռանալու և իմ գոլ չխփելու մասին բոլոր խոսակցությունները: Ակնկալիքները մեծ էին, բայց ես երախտապարտ եմ գործընկերներիս իրենց աջակցության համար: Ես գիտեի, որ լավ էի աշխատում, ուստի սա ժամանակի հարց էր: Ես հաջողությամբ հարմարվում եմ իտալական ֆուտբոլին:
Չեմպիոնների լիգան իմ սիրած մրցաշարն է: Մենք ունենք բարդ խումբ, բայց մենք գիտենք, որ մենք կարող ենք արժանապատվությամբ հանդես գալ: «Յուվենթուսը» պետք է մտածի ամենաբարձր նպատակների մասին»,- ասել է Ռոնալդուն:
Սիրարփի Աղաբաբյան