 
                        Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի գրավի դիմաց
 
                                    Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը դատարանի որոշմամբ ազատ կարձակվի 5 մլն դրամ գրավի դիմաց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: «Դավիթ Համբարձումյանը ազատ կարձակվի 5 միլիոն դրամ գրավի դիմաց»,-ասաց նա:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու) հատկանիշներով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        