Բաժիններ՝

Վալերի Օսիպյանը 16 ծառայողի կոչումներ է շնորհել

Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանը հրապարակում է ոստիկանության պետի հրամանները՝ համակարգի 16 ծառայողի հերթական կոչում շնորհելու վերաբերյալ։

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ սեպտեմբերի 17-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ եռագույն ժապավենով և գեղեցիկ տուփերով ուսադիրները ստացան անձամբ Վալերիյ Օսիպյանից։ Նրանք աչքի են ընկել ծառայության նկատմամբ բարեխիղճ ու սրտացավ վերաբերմունքով, մասնագիտական պարտականությունները կատարել են անթերի՝ ներդրում ունենալով ոստիկանության մատուցած ծառայությունների որակի բարձրացման գործում։

Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց արժանավորներին՝ ևս մեկ անգամ արձանագրելով՝ բարեխիղճ և պատվախնդիր ծառայողներն ըստ արժանվույն գնահատվելու են՝ հույս հայտնելով, որ նոր ու ավելի բարձր կոչումներն էլ ավելի են պարտավորեցնելու։ «Մեր առաքելությունը հանցավորության դեմ պայքարն ու հասարակական կարգի ամրապնդումն է, որը պետք է կատարենք հավուր պատշաճի և բարձր պատրաստակամությամբ։ Ով հավատարիմ կմնա իր կոչմանը՝ փառք ու պատիվ, ով՝ ոչ, մեր շարքերում տեղ չունի»՝ ընգծեց ոստիկանության պետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս