Բաժիններ՝

Նորք-Մարաշի զինված խմբի գործով 6 ամբաստանյալ ազատ է արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, սեպտեմբերի 17֊ին հրապարակեց որոշում՝ Նորք-Մարաշի զինված խմբի գործով վեց ամբաստանյալի՝ Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Արա Պողոսյանին, Արթուր Եղիազարյանին, Վաղինակ Ստեփանյանին և Հարություն Սալնազարյանին կալանքից ազատելու վերաբերյալ:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Արարատ Զուրաբյանը, Նապոլեոն Ազիզյանը, «Ելք» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Լենա Նազարյանը մի քանի ամբաստանյալի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել դատարան, երկու ամբաստանյալի՝ Արա Պողոսյանի և Վաղինակ Ստեփանյանի պաշտպաններն էլ միջնորդել էին իրենց պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը կամ գրավի կիրառումը համարել թույլատրելի:

Մեղադրող դատախազները միջնորդությունների դեմ առարկություններ չեն ներկայացրել:

Հունիսի 25-ին ազատ էր արձակվել Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս