Բաժիններ՝

Ողբերգական վթար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է, կա տուժած

Սեպտեմբերի 16-ին` ժամը 20:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան – Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ջ. Մ., 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները ուղևոր Գ. Ղ.-ին (1991 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս