Դատավորին «հարցաքննել են». ԱԱԾ տնօրեի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Համացանցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակվելուց հետո անհարմար դրության մեջ է հայտնվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարած դատավոր Վաչե Մարգարյանը:

Բանն այն է, որ խոսակցության ժամանակ ԱԱԾ պետն ասել է, թե իրեն է զանգել այդ դատավորը, ինքն էլ հորդորել է «դուխով» կալանքը տալ: Դատական համակարգում Վաչե Մարգարյանին հարցրել են` արդյոք նա զանգե՞լ է ԱԱԾ պետին: Վերջինս կտրուկ հերքել է: Նրան նաեւ հարցրել են` մտավախություն չունի՞, որ քրեական գործի շրջանակներում այնուամենայնիվ հաստատվի, որ զանգահարել է: Մարգարյանն էլ մի քանի անգամ պնդել է, որ մտավախություն չունի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս