Բաժիններ՝

«Ֆլորենս» փոթորիկը մոլեգնում է Հյուսիսային Կարոլինայում

«Ֆլորենս» փոթորիկը սեպտեմբերի 14-ին հասելէ ԱՄՆ-ի արեւելյան ափ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնը:

«Ֆլորենս» փոթորկի էպիկենտրոնը հայտնվել է Հյուսիսային Կարոլինայի Ռայթսվիլ Բիչ քաղաքում»,-ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ: Նրա տեղեկատվությամբ՝ քամու պոռթկումների առավելագույն արագությունը հասնում է ժամում 150 կիլոմետրի:

Լույս սեպտեմբերի 14-ի գիշերը «Ֆլորենս»-ը թուլացել է մինչեւ առաջին կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի հինգ կատեգորիայից բաղկացած սանդղակի: Մինչդեռ օդերեւութաբանները նշում են, որ այն մինչ այժմ էլ լուրջ վտանգ է ներկայացնում: Սպասվում է, որ տարերքի հիմնական հարվածը բաժին կհասնի ԱՄՆ-ի երեք նահանգների՝ Հյուսիսային Կարոլինային, Հարավային Կարոլինային եւ Վիրջինիային:

Այս երեք նահանգների իշխանություններն ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել:

Սեպտեմբերի 14-ին ավելի վաղ Հյուսիսային եւ Հարավային Կարոլինայում տեղացել են հորդառատ անձրեւներ, որոնք հանգեցրել են հեղեղումների: Տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են էլեկտրականությունից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս