4 նշան, որոնք վկայում են երակների խցանման մասին. ուշադիր եղեք

Ստորին վերջույթների երակները հաճախ խցանվում են արյունային մակարդուկների՝ թրոմբի առաջացման հետևանքով: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ բարդություններից խուսափելու համար հարկավոր է սովորել ճանաչել ստորին վերջույթների խորանիստ երակների թրոմբոզի ախտանշանները:

Խնդրի առկայության մասին կարող են վկայել հետևյալ նշանները.

  • ջղաձգումներ, ցավ, լարվածություն ստորին վերջույթներում
  • նկատելի այտուցվածություն
  • վերջույթի ախտահարված հատվածում մաշկի գույնի փոփոխություն՝ վերջույթները կարող են կարմիր կամ կապույտ գույն ստանալ:

Ախտանշանների առկայության դեպքում կարևոր է դիմել համապատասխան մասնագետի, ախտորոշվել և բուժում ստանալ՝ հետագա բարդություններից խուսափելու նպատակով:

Հարկավոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ որոշ դեպքերում հիվանդությունը կարող է ընթանալ առանց հստակ ախտանշանների:

Կարդացեք նաև

Ովքեր են ռիսկի խմբում: Մարդկանց որոշակի խմբերի շրջանում հիվանդության զարգացման հավանականությունն ավելի մեծ է:  Հետևյալ գործոնները մեծացնում են հիվանդության զարգացման հավանականությունը.

  • երկար ժամանակ շարժման բացակայություն՝ անկողնային ռեժիմ, ճանապարհորդություն և այլն
  • ջրազրկում
  • հղիություն
  • օրալ հակաբեղմնավորիչների ընդունում
  • ծխախոտ
  • ճարպակալում
  • ոտքերի լուրջ վնասվածքներ
  • քաղցկեղ
  • արյան մակարդելիության որոշ խանգարումներ:

Ինչպես կանխարգելել հիվանդության զարգացումը

  • Բավարար քանակով ջուր խմեք՝ ջրազրկումից խուսափելու համար:
  • Եթե օրվա ընթացքում երկար ժամանակ նստած եք, ժամանակ գտեք քայլելու համար, մերսեք ոտքերը:
  • Դադարեք ծխել:
  • Վարժություններ արեք՝ արյան շրջանառությունը լավացնելու համար:
  • Եթե արյան մակարդելիության հետ կապված խնդիրներ կան, և նշանակվել են դեղամիջոցներ, ընդունեք դրանք՝ բժշկի նշանակմամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս