Ալֆորվիլ քաղաքում մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերի» շրջանակներում միջոցառումները

Սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում, որոնք կշարունակվեն մինչ սեպտեմբերի 17-ը: Ինչպես տեղեկացրին Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ալֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչը, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ, ԱԺ պատգամավոր Լյուկ Կարվունասը, Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Բացման արարողության ընթացքում Ֆրանսիայում ԱՀ ներկայացուցիչը ՀՅԴ՝ Ալֆորվիլի տեղական մարմնի ղեկավար Կարո Խաչիկյանին հանձնեց ԱՀ «Երախտագիտություն» մեդալը՝ Ֆրանսիայի և Արցախի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:

Ալֆորվիլում նախատեսվում են Արցախին նվիրված լուսանկարների և գծանկարների ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ, ինչպես նաև դասախոսություններ՝ Արցախում առկա իրավիճակի շուրջ։

2017 թ. նոյեմբերի 20-ին բարեկամության հռչակագիր է ստորագրվել Արցախի Հանրապետության Բերձոր և Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքների միջև:

Տեսանյութեր

Լրահոս