Բաժիններ՝

ՀԱՀ-ում ծնվել են աշխարհում առաջին «կորյունները փորձանոթից»

Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) լույս աշխարհ են եկել աֆրիկյան առյուծի՝ աշխարհում առաջին ձագերը, որոնք սաղմնավորվել են էքստրակորպորալ բեղմնավորման (ԷԿԲ) արդյունքում: Այդ մասին հայտնել է The Sun թերթը:

Կորյունները՝ Վիկտորը եւ Իզաբելը, որոնք ծնվել են վայրի բնության պահպանման Ուկուտուլա կենտրոնում, իրենց լավ են զգում եւ պատրաստվում են հանդիպել հասուն առանձնյակների հետ:

«Սա ԷԿԲ-ի առաջին հաջող իրագործումն է առյուծների մոտ: Նպատակն այն է, որ բարելավենք մեր գիտելիքները, բարձրացնենք մեծ կատուներին հասկանալու մակարդակը եւ արագորեն առաջ շարժվենք հետազոտությունների բնագավառում»,-հայտարարել է դոկտոր Իզաբել Կայեալտան՝ նախագծի գլխավոր հետազոտողը:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, վերջին 25 տարվա ընթացքում աֆրիկյան առյուծների թվաքանակը կրճատվել է ավելի քան 60 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս