Բաժիններ՝

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Արցախը պետք է կազմի քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի բաղկացուցիչ մասը: Առանց ջանք խնայելու այս նպատակի համար պետք է աշխատենք բոլորս:Արցախի ժողովրդավարական ճանաչելիությանը նպաստելը դարձել է իմ աշխատանքի հիմնարար ուղղություններից մեկը:

Գլխավորապես լինելով ոչ հրապարակային՝ այս աշխատանքը նպատակ ունի քաղաքակիրթ աշխարհին ցույց տալ Արցախն իր ժողովրդավարական ինստիտուտներով ու խթանել միջազգային իրավապաշտպան ներգրավվածությունը: Այս գործունեությունն անկախ է քաղաքական որևէ ազդեցությունից և իրականացվում է բացառապես իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ օգտագործելով Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային բարձր հեղինակությունը: Չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակն ազդեցություն ունենալ իրավունքների պաշտպանության վրա:

Շնորհավորում եմ արցախցիներին և ողջ հայությանն համահայկական այս տոնի առթիվ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս