Բաժիններ՝

Վրաստանի նախագահն իր թեկնածությունը չի առաջադրի երկրորդ ժամկետի համար

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէմասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին։

«Ես ցանկանում եմ հենց ձեզ ասել այն մասին, թե որքան կարեւոր հեռանկարներ եմ մեր երկրի ապագայի համար տեսնում մեր բարեկամների ու գործընկերների հետ միասին, եւ ձեզ հաղորդակից դարձնել այն դիրքորոշմանը, որ ես այլեւս չեմ պլանավորում մասնակցել այդ ընտրություններին»,-ասել է Մարգվելաշվիլին՝ հանրային դասախոսությամբ հանդես գալով Նախագահական պալատում:

Միջոցառումը տեղի է ունեցել Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերսի մասնակցությամբ:

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 28-ին: Այսօրվա դրությամբ կուսակցությունները կամ նախաձեռնող խմբերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրել են նախագահի 35 թեկնածուների, որոնցից երեքն արդեն գրացված են, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031