Բաժիններ՝

Թեհրանը բանակցություններ չի վարի իր հրթիռային ծրագրի շուրջ. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին օգոստոսի 31-ին հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ չի վարի իր հրթիռային ծրագրի շուրջ: Ինչպես հայտնել է Tasnim գործակալությունը, նա այդ կերպ է մեկնաբանել Թեհրանի հրթիռային ծրագիը միջազգային բանակցությունների օրակարգում ներառելու Ֆրանսիայի ԱԳ նախարարության առաջարկը:

«Ինչ վերաբերում է հրթիռային ծրագրին, մենք հերթական անգամ կրկնում ենք, որ այն պաշտպանողական բնույթ է կրում, չի խախտում միջազգային պարտավորությունները եւ կենսականորեն կարեւոր է երկրի եւ Իրանի բնակչության պաշտպանության համար,-ասել է Ղասեմին:-Մենք բանակցություններ չի վարելու այդ թեմայի շուրջ»:

Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ «ֆրանսիացի դիվանագետներին քաջ հայտնի է, որ տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը միտված է խաղաղության հաստատմանը եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը օգոստոսի 30-ին հայտարարել է, որ Փարիզը պաշտպանում է միջուկային գործարքի պահպանումը, սակայն Իրանը չպետք է խույս տա երեք այլ թեմաների շուրջ բանակցություններից, որոնք հարուցում են ֆրանսիական կողմի մտահոգությունը: Նա ընդգծել է, որ խոսքը վերաբերում է «2025 թվականից հետո միջուկային ծրագրի շուրջ Իրանի ապագա պարտավորություններին, բալիստիկ հրթիռների տարածման հարցերին, ինչպես նաեւ այն դերին, որը Թեհրանը խաղում է տարածաշրջանում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս