«Կա մեկ գործոն, որ ազդելու է այս ընտրական գործընթացի վրա»

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 9 կուսակցություններից ու 4 դաշինքներից բոլորը չէ, որ ունեն հավասար հնարավորություններ: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

«Կա մեկ գործոն, որ ազդելու է այս ընտրական գործընթացի վրա՝ հետհեղափոխական էյֆորիան, որը որոշ չափով անկում ունեցել է, բայց դեռ բաց է, կազդի նաև վարչապետի բարձր հեղինակությունը: Այս գործոններն օգուտ են տալու ուժերից մեկին»,- ասաց Ա.Բադալյանը:

Ըստ նրա՝ ընտրարշավի մասնակիցներից ոչ բոլորն են մասնակցում հաղթելու համար, կան տարբեր քաշային կատեգորայի ուժեր, «Իմ քայլը» դաշինքը բավականին բարձր տեղ կունենա, գուցե 50% և ավելի, ԲՀԿ-ն բավականին մեծ տեղ կունենա, գուցե երկրորդը լինի, երրորդը՝ «Լույս» դաշինքը, չորրորդը՝ ՀՅԴ-ն: Փորձագետի կարծիքով՝ կա՛մ «Լույսի» ու ՀՅԴ-ի միջև կգնա պայքար, թե ով է երրորդ տեղը զբաղեցնելու, կա՛մ «Լույսն» ու ԲՀԿ-ն կմրցեն երկրորդ տեղի համար: Նրա խոսքով՝ չորրորդ տեղը կլինի ՀՅԴ-ն, որ կայուն ընտրազանգված ունի Երևանում, բայց նշաձողը կանցնի:

Ա.Բադալյանը նշեց, որ մյուս կուսակցությունների մեջ կան, որ նոր են ձևավորվել, կան, որ շատ վաղուց ձևավորվել են, բայց դրանց մասին ոչ ոք չէր հիշում, մի մասը չի անցնի, մի մասի շանսերն էլ 50/50% է:

Տեսանյութեր

Լրահոս