Վահանաձև գեղձը ստուգելու 10 պատճառ

Վահանաձև գեղձը հորմոններ է արտադրում, որոնք մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանն ու կենսական կարևոր օրգանների աշխատանքին:

Econet.ru-ի հաղորդմամբ՝ առողջությունը վտանգվում է, երբ վահանաձև գեղձի աշխատանքը խանգարվում է: Կարևոր է ժամանակին ճիշտ ախտորոշում և համապատասխան բուժում ստանալ, ինչը հնարավորություն կտա լավացնել կյանքի որակը:

Դիմեք էնդոկրինոլոգի օգնությանը, եթե նկատում եք հետևյալ ախտանշաններից գոնե երկուսը:

1. Արա՞գ եք հոգնում, ակտիվության նվազում և հյուծվածությո՞ւն եք զգում:

Կարդացեք նաև

2. Գրգռվա՞ծ եք, նյարդայի՞ն, հաճա՞խ եք լաց լինում:

3. Քաշի կտրուկ փոփոխություններ եք նկատում՝ քաշի ավելացում կամ նվազում՝ չնայած սննդակարգն ու ֆիզիկական ակտիվության մակարդակը չեն փոխվել:

4. Ջերմաստիճանի փոփոխությունները ձեզ վրա վատ են անդրադառնում՝ մրսում եք այն ժամանակ, երբ մյուսները չեն մրսում, կամ սառը տարածքում տապ եք զգում:

5. Դեմքն ու աչքերն այտուցվո՞ւմ են:

6. Ձեզ տանջում են փորկապությունը կամ դիարեան:

7. Մաշկը չոր է, մազերն ու եղունգները՝ թույլ:

8. Սրտխփոցի նոպաներ եք ունենում, սրտի աշխատանքի խանգարումներ նկատում:

9. Ձեռքերը հաճախ են դողում:

10. Կանանց շրջանում նկատվում է դաշտանային ցիկլի խանգարում, վերարտադրողական առողջության խնդիրներ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս