Բաժիններ՝

Պատահար Կոմիտասի անվան զբոսայգու մոտ. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Օգոստոսի 29-ին՝ ժամը 21:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող Կոմիտասի անվան զբոսայգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի (վարորդը՝ Ս. Բ., ծնված 1991 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ուղղել ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ ՃՈ աշխատակիցների ժամանելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս