«Փաշինյանը վարչապետ է դարձել շանտաժի և սպառնալիքի ալիքի տակ». Էդուարդ Շարմազանով
«Ամեն ինչ ժամանակը ցույց կտա: Իմ խորին համոզմամբ՝ մեր սխալներն ապրիլի 17-ից հետո են եղել: Իմ կարծիքով, ճիշտ էր, որ ապրիլի 17-ին այս խոհրդարանն ընտրեր Սերժ Սարգսյանին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե հեղափոխության պատճառների համար իշխանությունը մեղավորություն չունե՞ր, նա պատասխանեց. «Հեղափոխություն չի՛ եղել: Եղել է իշխանափոխություն: Թիվ մեկ պատճառն այն էր, որ մենք ընդունեցինք կրավորական կեցվածք, իսկ քաղաքական փոքրամասնությունն իր համախոհներով ակտիվ փոքրամասնության կեցվածք ընդունեց և շանտաժով Հայաստանում իշխանություն փոխեց: Ես կրկնում եմ, որ իմ խորին համոզմամբ՝ Փաշինյանը վարչապետ է դարձել շանտաժի և սպառնալիքի ալիքի տակ»: