Բաժիններ՝

«Հայաստանում 100 մեգավատտ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն». նախարար

«Հաշվի առնելով ՀՀ աշխարհագրական դիրքը և արևի էներգիան օգտագործելու բոլոր հնարավորությունները, որոշվել է ՀՀ-ում իրականացնել արևային էներգետիկայի զարգացման ծրագիր։ Մինչև 2020թ. հունվարի 1-ը 100 մեգավատտ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն։ Պետությունն ամեն ինչ անելու է, որպեսզի աջակցի ՀՀ-ում այլընտրանքային էներգիայի զարգացմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

Նա ասաց, որ կան պայմանավորվածություններ նաև հողմային կայանների կառուցման առումով. «Արդեն ունենք երկու խոշոր ընկերություն, որոնք պատրաստակամություն են հայտնել ՀՀ-ում շուրջ 200 մեգավատտ հզորությամբ հողմային կայաններ ստեղծել։ Պետությունն ամեն ինչ պետք է անի, որ այս ուղղությունը նույնպես զարգանա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս