Բաժիններ՝

Մակքեյնի այրին կարող է նրա տեղն զբաղեցնել Սենատում. The New York Times

ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի նահանգապետ Դագ Դյուսին կարող է Սինդի Մակքեյնին՝ քաղցկեղից մահացած սենատոր Ջոն Մաքքեյնի կնոջը, նշանակել այն պաշտոնում, որը նա զբաղեցնում էր: Այդ մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով Հանրապետական կուսակցության աղբյուրներ:

Հրատարակության տվյալներով՝ Դյուսին պատրաստվում է Մակքեյնին փոխարինողին նշանակել մեկ շաբաթից ոչ շուտ՝ սգո բոլոր արարողությունների ավարտվելուց հետո: Հնարավոր մյուս թեկնածուների թվում են՝ Արիզոնայի նահանգից նախկին հանրապետական սենատոր Ջոն Քիլը, ինչպես նաեւ նահանգից Ներկայացուցիչների պալատի նախկին անդամներ Ջոն Շադեգը եւ Մեթ Սալմոնը:

Դյուսիի կողմից նշանակված թեկնածուն սենատորի աթոռը կզբաղեցնի մինչեւ 2020 թվականի նոյեմբերը, ինչից հետո տեղի կունենան ընտրություններ եւ նոր սենատորը այդ պաշտոնը կզբաղեցնի մինչեւ 2022 թվականի աշուն՝ մինչեւ այն ժամկետը, որով ընտրվել էր Մակքեյնը:

Ինչպես հայտարարել են թերթի աղբյուրները, Դյուսին մտադիր է ընտրել այն թեկնածուին, որը պատրաստ է առաջադրվելու 2020 թվականի ընտրություններում:
Դյուսիի ընտրությունը մեծ նշանակություն կունենա Հանրապետական կուսակցության համար, որը 50 ձայն ունի ԱՄՆ-ի Սենատում՝ ընդամենը մեկ ձայնով ավելի, քան դեմոկրատները, ճշտում է NYT-ը:

Մակքեյնն առաջին անգամ Արիզոնայի նահանգից Կոնգրեսի վերին պալատում ընտրվել էր 1986 թվականին, իսկ մինչ այդ չորս տարի աթոռ էր զբաղեցնում Ներկայացուցիչների պալատում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս