Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr
Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Mehr գործակալությանը։
Նրա տվյալներով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրը ենթադրում է ծովային շրջափակման վերացում 30 օրվա ընթացքում և ամերիկյան ուժերի դուրսբերում Իրանի հետ սահմանակից գոտիներից։
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները, Թեհրանի հետ համաձայնագրի համաձայն, պետք է ներկայացնեն Իրանի վերականգնման պլաններ՝ առնվազն 300 միլիարդ դոլարի չափով, պնդում է գործակալությունը։
Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը պարունակում է իրանական նավթի և նավթամթերքի վաճառքի նկատմամբ պատժամիջոցների գործողության կասեցման կետ, գրում է Mehr-ը։

