Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով

Իրանի զինված ուժերի երկու զինծառայող է զոհվել հունիսի 8-ին Իսրայելի բանակի կողմից Իսլամական Հանրապետությանը հասցրած հարվածների հետևանքով: Այս մասին հաղորդել է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։

IRIB-ի տվյալներով՝ զինվորականները ծառայում էին հակաօդային պաշտպանության զորքերում և զոհվել են իրենց երկրի «օդային տարածքի պաշտպանության առաքելությունը կատարելիս»։

Հունիսի 7-ի երեկոյան Իրանը երկու տասնյակից ավելի հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելական բանակի կողմից Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի թիրախների գնդակոծության։ Իրանական կողմը նշել է, որ Իսրայելն ավերիչ հարվածներ է ստացել: Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ Իրանից արձակված բոլոր հրթիռները խոցվել են կամ ընկել բաց տարածքում։

Իսրայելի բանակն էլ հայտարարել է Իրանի կենտրոնական և արևմտյան հատվածներում ռազմական թիրախներին հարվածներ հասցնելու մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և հայտարարել բանակցությունների մասին։ Կողմերը հունիսի 8-ին հայտարարել են, որ դադարեցնում են հարվածները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930