Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցում հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանի հնչեցրած այն միտքը, թե 2007 թվականին Ադրբեջանը 5 անգամ ավելի շատ էր զինվում, քան Հայաստանը, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր սոցցանցում հրապարակած տեսանյութում։
Լեհաստանի Սեյմի պատգամավոր Վլոձիմեժ Սկալիկը X սոցիալական ցանցում կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն զրկել Լեհաստանի բարձրագույն պետական պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից։
Մենք ազգովի ունենք ընդամենը 4 սցենար:
Հիմա, եթե չեք ուզում Նիկոլի այսօրվա քարտեզն էլ կորցնեք՝ մի քվեարկեք Նիկոլի օգտին։
Երևանում մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-5-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 1-5-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Իրանի խորհրդարանի խոսնակ, Վաշինգտոնի հետ գլխավոր բանակցող Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների հետ որևէ համաձայնագիր չի հաստատի, եթե այն չերաշխավորի իրանցի ժողովրդի իրավունքները, հայտնում են իրանական պետական ԶԼՄ-ները։
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ Եվրամիությունը գտնվում է նույն վիճակում, ինչ Հռոմեական կայսրությունն իր գոյության մայրամուտին։
Անցած մեկ օրվա ընթացքում առնվազն 28 տարբեր նավեր անցել են Հորմուզի նեղուցով՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հետ համակարգմամբ։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ջոնաթան Փոլարդը, որը 30 տարի ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ-ում Իսրայելի օգտին լրտեսության համար հարցազրույց է տվել իսրայելական մամուլին, որտեղ անդրադարձել է Թուրքիային։
Եվ այս համատեքստում, առանցքային հարց է տնտեսության թեման: Մինչեւ ադրբեջանցիների բուն ֆիզիկական վերադարձը, Իլհամ Ալիեւը վարելու է նրանց համար հայաստանյան տնտեսությունն «ադապտացնելու» քաղաքականություն: Այլ կերպ ասած, ստեղծվելու է նախ այն տնտեսական միջավայրը, որում բնականաբար ապրելու են այդ ադրբեջանցիները, եթե իրականություն դառնա ծրագիրը:
Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկու սպառնալիքները դատարկախոսություն են։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Voyager լցանավը, որը մայիսի սկզբին արդեն Սախալինից նավթի խմբաքանակ էր հասցրել ճապոնական Taiyo Oil և Idemitsu Kosan ընկերություններին, ժամանել է ճապոնական ENEOS ընկերության տերմինալ՝ Կիիրե նավահանգստում, ինչպես հետևում է նավերի տեղաշարժին հետևող ծառայությունների տվյալներից, որոնց ծանոթացել է ТАСС-ը։
Հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ գիշերվա ընթացքում խոցվել և վնասազերծվել է 216 անօդաչու թռչող սարք:
Սրանք պատմական նշանակության ընտրություններ են, ընտրելու ենք մեր պետականության ճակատագիրը. Թաթոյան
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որն արդեն 13–րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը, գտնվում է շատ հյուծված վիճակում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
Հայաստանը ներկայացնող խառը մենամարտերի աստղ, UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային երկրորդ համար Արման Ծառուկյանը Դալլասում կայացած Real American Freestyle (RAF) լիգայի մրցաշարում վստահ հաղթանակ է տարել։
Եվրոմիությունը դիտարկում է Իրանի շուրջ հակամարտության պատճառով ռուսական նավթի արժեքի սահմանափակումների ժամանակավոր չեղարկման հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը (ՊԿՁՀ) վերարտադրողական տարիքի կանանց շրջանում տարածված հորմոնային խանգարում է։ Որքանո՞վ է այն վտանգավոր, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, արդյո՞ք բուժվում է, այս մասին զրուցել ենք «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի, «Բեգլարյան» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Աննա Մարկոսյանի հետ։
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Հանրապետության օրվա առթիվ, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈՒ գեներալներին «Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողությունը։
Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարսենիկ Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չհերքեց, որ ձայնային հաղորդագրություն է ուղարկել ուսուցիչներին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ հանդիպմանը մասնակցելու համար, բայց պնդեց, որ ոչ մեկի ոչինչ չի հորդորել։
Ռուս անվանի բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկին 1916 թվականին գտնվում էր Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատում: Հենց այդ շրջանը մեծ նշանակության ունեցավ գրողի համար՝ հատկապես իր հայամետ դիրքորոշման հարցում:
Ռուսական շուկայի կորուստը կարող է Հայաստանին զրկել ելակի արտահանումից ստացված գրեթե ամբողջ եկամուտից, ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալներն է ներկայացրել է ՌԻԱ Նովոստին:
Այսօր Բյուրական է գնալու Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Ուսուցիչներին ու աշակերտներին հորդորել են ներկա գտնվել այդ հանդիպմանը։
Իրանի Ուրմիա քաղաքում ձերբակալվել է երկու անձ, որոնց Իրանի իշխանությունները մեղադրում են Իսրայելի հետ համագործակցելու մեջ, հայտնում է Fars-ը՝ հղում անելով ուժային կառույցների աղբյուրներին։
Մեր իշխանության ժամանակ դատական համակարգը ճնշման տակ չի լինի. Թաթոյան
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է իր թիմի պարտությունը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում (1:1, 11մ՝ 3:4):
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտենում է Իրանի հետ «շատ լավ գործարքի», բայց ընդգծել է, որ բանակցությունների տապալման պարագայում ռազմական գործողությունների տարբերակը մնում է սեղանին։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Երևանում Ռուսաստանի դեսպանատունը գործարկել է Ստարոբելսկում զոհված ուսանողներին նվիրված թվային հուշահամալիր։