Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Նիկոլ Փաշինյանի հետ որևէ հարց չեն քննարկում․ Սամվել Կարապետյան
Ռուսաստանի դատարաններն անցած տարի 144 դատավճիռ են կայացրել պետական գաղտնիքի հասանելիություն ունեցող ռուսաստանցիների՝ արտերկիր կատարած ինքնակամ ուղևորությունների համար։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Գերագույն դատարանի մամուլի ծառայությունից՝ պատասխանելով ТАСС-ի հարցմանը։
Հատուկ ռազմական գործողության խնդիրների իրականացումը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով, կդառնա 2014 թվականի մայիսի 2-ին Օդեսայի Արհմիությունների տանը զոհվածների արդարության վերականգնման երաշխիք:
Եվրոպացիները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն իրենց անվտանգության համար, այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ի պատասխան Գերմանիայից 5000 զինծառայողներին դուրս բերելու ԱՄՆ-ի ծրագրի վերաբերյալ հայտարարության։
Մեքսիկայի Նայարիտ նահանգի Ամատլան դե Կանյաս մունիցիպալիտետում զբոսաշրջային ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, ևս 31-ը՝ վիրավորվել, հայտնում է El Universal-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ երեկ հարավային Լիբանանում զորքերի մոտակայքում հայտնաբերված «Հեզբոլլահ» շարժման մարտիկներ են ոչնչացվել, ինչպես նաև հարվածներ են հասցվել և ավերվել են «Հեզբոլլահի» շուրջ 50 օբյեկտներ։
Առնվազն ինը մարդ է զոհվել ուրբաթ օրը հարավային Լիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով, հայտնում է CNN-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին։
Տուապսեի ծովային տերմինալում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը:
Այսօր՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:10-ի սահմաններում Զաքարիա Քանաքեռցի 74 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Acura» մակնիշի ավտոմեքենայում։
Իրանի զինված ուժերի ներկայացուցիչն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ հակամարտության վերսկսումը «հավանական է», քանի որ խաղաղության բանակցությունները մնում են փակուղում, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իրանի վերջին առաջարկը:
Դու ես սպանել իմ Աբգարին, Նիկո՜լ. դու պիտի խնդրես, որ քեզ ու Աննային ձերբակալեն. Գեղամ Նազարյան
2027 թվականին մայիսի 1-ը Սամվել Կարապետյանի հետ այլ տեսք կունենա. Նարեկ Կարապետյան
Պարոն 2-րդ նախագահ, Դուք եք Ձեր գրքում գրել, որ հույսեր եք կապել Նիկոլ Փաշինյանի հետ. Արմեն Աշոտյան
Շանտաժ են անում՝ «Արևմտյան Ադրբեջան», 300 000 ադրբեջանցու վերադարձ. Գագիկ Ծառուկյանը՝ Գեղարքունիքում
Արցախ Միությունը ողջունում է ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի իրավունքների վերաբերյալ կարևորագույն դրույթների ներառումը, որոնք առնչվում են վերադարձին, մշակութային ժառանգության պաշտպանությանը, պատասխանատվության միջոցների կիրառմանը և պատանդների ազատ արձակմանը (12-րդ և 13-րդ հոդվածներ), միությունը նման հայտարարություն է տարածել։
Իրանն այսօր մահապատժի է ենթարկել երկու տղամարդու, որոնք մեղադրվում էին Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու մեջ: Նրանցից մեկը մեղադրվում էր Սպահանի կենտրոնական նահանգում գտնվող Նաթանզի միջուկային օբյեկտի տարածքում հետախուզական տվյալներ հավաքելու համար, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
ԱՄՆ Պետդեպարտամենտն ուրբաթ հայտարարել է, որ հավանություն է տալիս մերձավորարևելյան դաշնակիցներին՝ Իսրայելին, Կատարին, Քուվեյթին և Արաբական Միացյալ Էմիրություններին, ընդհանուր առմամբ ավելի քան 8,6 միլիարդ դոլարի ռազմական վաճառքին, հայտնում է Reuters-ը։
Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը 5 տաղավար տոներից երրորդն է: Այս տարի այն կնշվի հուլիսի 12-ին։
Շարունակելով ամենօրյա հանդիպումները քաղաքացիների հետ՝ Երևանից մինչև երկրի հեռավոր ու սահմանամերձ բնակավայրեր, այս անգամ այցելեցինք Գեղարքունիքի մարզ՝ Կարճաղբյուր, Ակունք և Գեղամասար համայնքներ, գրել է Գագիկ Ծառուկյանը։
Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն, այս մասին Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդման ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը տեսանյութ է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց՝ նշելով, որ եկեղեցին վերականգնվել է իր սկզբնական ճարտարապետական ոճին համապատասխան։
Պենտագոնն ուրբաթ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Գերմանիայի ռազմակայաններից դուրս կբերի 5000 զինծառայողի՝ կատարելով այն սպառնալիքը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտահայտել էր երկրի առաջնորդի հետ Իրանի պատերազմի շուրջ վիճաբանությունից հետո, հայտնում է Politico-ն։
Ռուսաստանը հնարավոր է համարում Բալթիկ ծովում իր առևտրային նավատորմի ուղեկցումը ռազմածովային ուժերով՝ Արևմուտքի երկրների ոտնձգություններից պաշտպանվելու համար, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Արտյոմ Բուլատովը։
Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, նորին Գերազանցություն տիկին Անդրեա Բարբարա Բաումանը և Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն ստորագրեցին «Աջակցություն Հայաստանում անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգի ստեղծմանը» ծրագրի պայմանագիրը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սոցիալական ցանցերում հրապարակել է արհեստական բանականության օգնությամբ ստեղծված տեսանյութ, որտեղ քաղաքական մրցակիցներ Յաիր Լապիդը և Նաֆթալի Բենեթը վերածվում են Պաղեստինի Քնեսեթի պատգամավորների, ինչը հարձակում է իրեն պաշտոնանկ անելու համար ստեղծված կոալիցիայի վրա, գրում է The New Arab-ը։
Երեկ՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Դարբնիկ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել են 65-ամյա Հարություն Յ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արա Զ․-ի վարած բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին Ուսուցչի օրվա և Աշխատանքի օրվա առթիվ՝ մայիսի 1-ին, երդվել է, որ իրանցի ժողովուրդը կհաղթի թշնամուն նաև մշակութային ու տնտեսական ոլորտներում՝ ռազմական դաշտում հաղթանակից հետո, հայտնում է Press TV-ն։
Միացյալ Նահանգները 5000 զինծառայող է դուրս բերում ՆԱՏՕ-ի դաշնակից Գերմանիայից, ուրբաթ հայտարարել է Պենտագոնը՝ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրոպայի միջև Իրանի հետ պատերազմի վերաբերյալ սրվող տարաձայնությունների պայմաններում։ Դրա մասին հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ ինքը գոհ չէ Իրանի պատերազմի շուրջ բանակցությունների վերաբերյալ վերջին առաջարկից, մինչդեռ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների, եթե Միացյալ Նահանգները փոխի իր մոտեցումը։
Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամարտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա։