Ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 27-ին ժամը 11:00-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 23:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի՝ 1-ին թաղամասի բաժանորդների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




