Բաժիններ՝

ՄԱԿ-ում Գազայի ականազերծման արժեքը գնահատել են 541 միլիոն դոլար

Գազայի հատվածի մաքրումը չպայթած զինամթերքից, որը խոչընդոտում է պաղեստինյան անկլավի վերակառուցման գործընթացին, կարժենա 541 միլիոն դոլար: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, նման գնահատում է տվել ՄԱԿ-ի՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում ականազերծման ծրագրի ղեկավար Ջուլիուս վան դեր Վալտը։

Նրա խոսքով՝ չպայթած զինամթերքն ամենօրյա սպառնալիք է ներկայացնում անկլավի բնակիչների կյանքի համար և խոչընդոտում դրա վերակառուցման գործընթացի մեկնարկին:

«Միայն Գազայում մեզ անհրաժեշտ է մոտ 541 միլիոն դոլար սոսկ չպայթած զինամթերքի հետ կապված սպառնալիքի վերացման համար», – ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Վան դեր Վալտը նշել է, որ հակամարտության սկզբից ի վեր նման տարրերը դարձել ավելի քան 1000 մարդու մահվան պատճառ, որոնց մեծ մասը երեխաներ են: ՄԱԿ-ի գնահատականներով՝ չպայթած զինամթերք անկլավում հանդիպում է յուրաքանչյուր 600 մետրը մեկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930