Անքաղաքակիրթ աշխարհը չի ցանկանում իմանալ Հայոց ցեղաuպանnւթյան մասին. Զատուլին

Անքաղաքակիրթ աշխարհը չի ցանկանում իմանալ Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին ասված է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հայտարարության մեջ:

«Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայաստանը, Ռուսաստանը և ողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Անքաղաքակիրթ աշխարհը չի ցանկանում իմանալ այդ մասին: Միայն նման մոտեցման դեպքում կարելի է տոնել, օրինակ, այնպիսի իրադարձություններ, ինչպիսին է 2023 թվականին Ադրբեջանի կողմից զավթված Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության համատարած տեղահանումը:

Հետաքրքիր է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրների թվին են դասվում ոչ միայն Թուրքիան կամ Ադրբեջանը, այլև Իսրայելը: Պարզվում է՝ Հոլոքոստը վերապրած հրեաները չեն ցանկանում կիսել իրենց զգացմունքները և կարեկցել այլ մարդկանց ու ժողովուրդների: Եվ մենք տեսնում ենք, թե այսօր հրեական պետությունն ինչպիսի հանցագործությունների է հանգել դրա հետևանքով՝ մեր աչքի առաջ:

Մենք Ռուսաստանում 1995 թվականին որոշում ենք կայացրել ապրիլի 24-ը համարել Հիշատակի և սգո օր: Կարևոր է հիշել, որ հարյուրից ավելի տարի առաջ հայերը բնաջնջվում էին երիտթուրքերի կողմից՝ Ռուսաստանի հանդեպ համակրանք ունենալու կասկածանքով: Ռուսաստանի հանդեպ համակրանքը, ի ամոթ այսօրվա սերունդների, որոշ երկրներում շարունակում է մնալ բռնաճնշումների և հետապնդումների հիմք: Մենք հասել ենք նրան, որ այսօրվա Հայաստանում իշխանությունը բռնել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին և հետապնդում է նրանց, ովքեր դիմադրում են դրան: Պատահական չէ, որ աշխատանքից զրկվում են նրանք, ովքեր Երևանի հուշահամալիր-թանգարանում թույլ չէին տալիս հանգցնել հիշատակի մոմը:

Մեր պատվի գործն է թույլ չտալ դա»,- գրված է ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930