Չէ աղջիկ ջան, գըրե 24: Թուրքը էդ օրը ծնված հայ էրեխու ձայնից ավելի կըսարսափի, քան թնդանոթի ձենից. Ռուբեն Մխիթարյանը պատմում է իր Սուրիկ պապի մասին
Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Գյումրեցի Փահլեվանյան Սուրիկը 1956 թվականի ապրիլի 24-ին եղբայրներին հավաքել ու խմում էր: Կինը՝ Ասլանյան Էմման լույս աշխարհ էր բերել աղջկան՝ Քնարիկին: Հետագայում դա միակ ապրիլի 24-ն էր, երբ Սուրիկը խմելու էր ուրախության համար: Դրանից հետո բոլոր տարիներին Քնարիկի ծնունդը չէր նշվում: Սուրիկը ուղղակի բաժակ էր բաձրացնում, հազար ողորմի տալիս Ցեղասպանության անմեղ զոհերին ու աղջկան ասում՝ Նան ջան, բարով ես ծնվել…
1974-ին, երբ Սովետում փոխում էին անձնագրերն ու ծննդականները, Սուրիկը աղջկան տարել էր փաստաթղթերը փոխելու ու անձնագրայինի աշխատակցուհին զգուշորեն դիմեց Սուրիկին…
– Հայրիկ ջան, եթե գուզե՞ս, ապա կռնանք Քնարիկի ծնունդի օրը մե օրըմ շուտ գրենք, կամ օրըմ ուշ, ապրիլի 23, կամ 25, օր գոնե ծնունդը նշել կռնանա:
– Չէ աղջիկ ջան, գըրե 24: Թուրքը էդ օրը ծնված հայ էրեխու ձայնից ավելի կըսարսափի, քան թնդանոթի ձենից…
Այսօր մայրս՝ Փահլեվանյան Քնարիկը դարձավ 70 տարեկան: Առողջ էղի, մեր ջան ու մեր բոլորի գլխից անպակաս:
Հազար ողորմի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին: Սուրիկ ջան, Էմմա ջան, շիրիմներիդ հանգստութուն էղնի»:




