Բաժիններ՝

Ռուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը հրավիրված է բարձրագույն մակարդակով մասնակցելու Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին, որը տեղի կունենա Մայամիում դեկտեմբերի 14-15-ը։ Այս մասին ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կա բարձրագույն մակարդակով մասնակցության հրավեր»,- ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը G20-ի գագաթնաժողովում, Պանկինը նշել է, որ այս թեմայով հստակություն կլինի միջոցառման անցկացման ամսաթվին ավելի մոտ։

Ինչպես հայտարարել էր ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, ամերիկյան վարչակազմը մտադիր է իր նախագահության առաջնահերթությունները դարձնել տնտեսական աճի խթանումը, ֆինանսական ոլորտի կարգավորման համակարգի արդիականացումը, պարտքային պարտավորությունների ոլորտում թափանցիկության բարձրացումը և դրանց վերակառուցմանը նպաստելը, թվային ակտիվների զարգացումը, վճարումների ոլորտում խարդախության դեմ պայքարը և ֆինանսական գրագիտության խթանումը։

G20-ի գագաթնաժողովը աշխարհի խոշորագույն տնտեսությունների առաջնորդների ամենամյա հանդիպումն է, որտեղ քննարկվում են գլոբալ տնտեսությանը, ֆինանսական կայունությանը և զարգացմանը վերաբերող կարևորագույն հարցերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930