Բաժիններ՝

Պակիստանի վարչապետը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ աթ-Թանիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես՝ Պարսից ծոցի շրջանում։ Այս մասին Շարիֆը նշել է X-ում գրառման մեջ։

«Մենք քննարկեցինք տարածաշրջանային զարգացող իրավիճակը, մասնավորապես՝ Պարսից ծոցի շրջանում, և ընդգծեցինք լարվածության թուլացման, երկխոսության և սերտ միջազգային համակարգման կարևորությունը՝ խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով», – գրել է նա։

Շարիֆը վերահաստատել է, որ Պակիստանը խստորեն դատապարտում է Կատարի և տարածաշրջանային այլ երկրների դեմ ուղղված հարձակումները և լիակատար համերաշխություն է հայտնում Կատարի ժողովրդին։

Ավելի վաղ Պակիստանի վարչապետն այցելել էր Սաուդյան Արաբիա և հանդիպել թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի հետ՝ քննարկելով տարածաշրջանային և միջազգային, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին առնչվող հարցեր։

Պակիստանի վարչապետը տարածաշրջանային այցի շրջանակում նաև կմեկնի Թուրքիա։

Պակիստանն ակտիվորեն հանդես է գալիս որպես միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ նպատակ ունենալով նպաստել երկկողմ բանակցություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930