Բաժիններ՝

«Լիվերպուլը» հաստատել է, որ Էկիտիկեն բաց կթողնի 2026 թվականի Աշխարհի առաջնությունը

Անգլիական «Լիվերպուլը» իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է հրապարակել, որ ֆրանսիացի հարձակվող Հյուգո Էկիտիկեն վնասվածք է ստացել։ Նա փոխարինվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» դեմ պատասխան խաղի (0:2) 31-րդ րոպեին։

«Բժշկական զննումից հետո հաստատվել է Աքիլեսյան ջիլի վնասվածքը։ Հետևաբար, Էկիտիկեն բաց կթողնի ակումբային մրցաշրջանի մնացած մասը և չի կարողանա մասնակցել այս ամռանը կայանալիք Աշխարհի առաջնությանը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում»,- ասվում է հայտարարության մեջ։

2026 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930