Համաշխարհային բանկի պատվիրակությունը հյուրընկալվել է Հայաստանի արդարադատության նախարարությունում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակում։

Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, պատվիրակության ղեկավար կազմում էին Համաշխարհային բանկի աշխատախմբի ղեկավարներ՝ Արման Վաթյանը և Խուրամ Ֆարուկը:

Կողմերն ամփոփել են ծրագրի ընթացիկ փուլում արձանագրված զարգացումները՝ անդրադառնալով նախորդ առաքելությունից հետո կատարված աշխատանքներին և նախատեսված քայլերի առաջընթացին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգի արդիականացման գործընթացին, Ազգային արխիվի թվայնացման հաստատված հայեցակարգի շրջանակում իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև արդեն իրականացված և շարունակվող աշխատանքներին։

Օկսաննա Աբրահամյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն էական դեր ունի նախարարության թվայնացման գործընթացների խորացման, կառավարման արդյունավետության բարձրացման և ժամանակակից տվյալահենք լուծումների ներդրման գործում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930