ԱՄՆ-ի հետ հրադադարի ֆոնին Իրանում պատմել են բանակի պատրաստվածության մասին
Իրանի բանակի ներկայացուցիչ Ամիր Ակրիմանիան հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը պահպանում են բարձր մակարդակի պատրաստվածությունը և զգոնությունը Միացյալ Նահանգների հետ կնքված հրադադարի պայմաններում, քանի որ ամերիկացիներին, նրա խոսքով, չի կարելի վստահել։
«Ամերիկացիները, մասնավորապես [ԱՄՆ նախագահ Դոնալդ – խմբ.] Թրամփը, ապացուցել են, որ իրենց չի կարելի վստահել. մեր ձեռքը ձգանի վրա է»,- ասել է Ակրիմանիան իրանական SNN հեռուստաալիքի եթերում։
Իրանական բանակի ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն ապացուցել է իր անվստահելիությունը, այդ թվում՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի բանակցությունների շրջանակներում:



