Իրանը Թուրքիային ցանկանում է տեսնել որպես երաշխավոր երկիր
Չինաստանում Իրանի դեսպան Աբդոլռեզա Ռահմանի Ֆազիլն Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի հաստատումից հետո հանդես է եկել հայարարությամբ: Վերջինս նշել է, որ ԱՄՆ-ի կողմից կրկին բախումներ սկսելու հավանականությունը բացառելու համար հստակ երաշխիքների կարիք կա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այն ապահովելու համար վերջինս նկատի է ունեցել Չինաստանի, Ռուսաստանի, Պակիստանի և Թուրքիայի հնարավոր համագործակցության գործոնը:
Վերջինս մասնավորապես հույս է հայտնել, որ ՄԱԿ-ը, Չինաստանի և Ռուսաստանի պես մեծ պետությունները, ինչպես նաև Պակիստանի և Թուրքիայի պես միջնորդ պետությունները կհամագործակցեն տարածաշրջանում խաղաղություն ապահովելու հարցում, ինչի արդյունքում պատերազմը կավարտվի ու կհաստատվի տևական խաղաղություն:
Հիշեցնենք, որփետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը օդային հարձակումներ էին ձեռնարկում Իրանի ուղղությամբ, իսկ Իրանը հարվածում էր տարածաշրջանային պետություններում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին, ինչպես նաև Իսրայելի տարբեր ենթակառուցվածքների: Արդեն ապիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը հայտարարեցին հրադադարի մասին, որի մեջ դիտարկվում է նաև Իսրայելի կողմից հրադադարի պահպանում: Սակայն այժմ իրանական կողմը պնդում է, որ Իսրայելը խախտում է հրադադարը՝ շարունակելով հարվածները Լիբանանի ուղղությամբ: Ամերիկյան կողմն էլ հակադարձում է, թե հրադադարը լիբանանյան ճակատի հետ առնչություն չունի:



