Թրամփն իր վարքագծով վախեցրել է դաշնակիցներին. Spiegel
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խելագար վարքագիծը Վաշինգտոնի դաշնակիցների շրջանում կասկածներ է առաջացրել ամերիկյան կառավարության ադեկվատության վերաբերյալ, գրում է գերմանական Spiegel ամսագիրը։
«Թրամփի խելագար վարքագիծն ամբողջ աշխարհում, մասնավորապես Պարսից ծոցում և Եվրոպայում դաշնակիցների շրջանում, կասկածներ է առաջացրել ԱՄՆ կառավարության առողջ բանականության վերաբերյալ»,- ասվում է հոդվածում։
Ինչպես գրում է ամսագիրը, եթե դեռ առավոտյան Թրամփը կոշտ կերպով պահանջում էր Իրանից կատարել իր վերջնագրի պայմանները, ապա երեկոյան նա արդեն շտապում էր ազդարարել «հաղթանակի» մասին՝ ըստ էության հրաժարվելով իր բոլոր պահանջներից։



