Եթե Իսրայելը շարունակի Լիբանանի դեմ հարձակումները Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնությունից

Tasnim-ը, հղում անելով անանուն աղբյուրին, գրում է, որ եթե Իսրայելը շարունակի Լիբանանի դեմ հարձակումները Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնությունից։

Այդ աղբյուրը ընդգծել է, որ ԱՄՆ-ն համաձայնել է բոլոր ճակատներում պատերազմի դադարեցմանը, սակայն Իսրայելը խախտում է այն։

Նշվել է, որ համաձայնությունից Իրանի դուրս գալը քննարկելուն զուգահեռ, Իրանի ԶՈւ-ն պատասխան գործողությունների տարբերակներ է դիտարկում։

Fars-ն էլ գրել է, որ Հորմուզի նեղուցով տանկերների անցումը դադարեցվել է։

Հրադադարի խախտման հարցով արտգործնախարար Արաղչին հեռախոսազրույց է ունեցել նաև պակիստանյան կողմի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930