Բաժիններ՝

Թրամփը հայտնել է, որ բանակցությունների ձախողման դեպքում ԱՄՆ-ն հեշտությամբ կվերսկսի Իրանի դեմ ռազմական գործողությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «շատ հեշտությամբ» կվերադառնան Իրանի դեմ ռազմական գործողություններին, եթե բանակցություններն «անհաջող» ընթանան։

Բրիտանական հեռուստաալիքի հաղորդավարի խոսքով՝ ԱՄՆ նախագահն այս մասին հայտնել է իրենց կարճատև զրույցի ընթացքում։

Լրագրողը նաև հավելել է, որ Թրամփը բարձր է գնահատել Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ այն որակելով որպես «լիակատար հաղթանակ»։

«Մենք ռազմական առումով արել ենք այն ամենը, ինչ ցանկանում էինք»,- բրիտանացի հաղորդավարը մեջբերել է Թրամփի խոսքերը։

Այնուհետև լրագրողը պատմել է, որ կասկած է հայտնել Իրանի ներկայացրած 10 կետից բաղկացած ցանկի գործունակության վերաբերյալ, քանի որ չի կարծում, թե Ամերիկան կարող է համաձայնել դրանց հետ։

Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահն ասել է. «Դուք չգիտեք, թե որոնք են այդ կետերը։ Ես գիտեմ, թե դրանք ինչ կետեր են»։

Նա հավելել է, որ բանակցություններն արդեն իսկ լավ են ընթանում, և Իրանը մաքսիմալիստական պահանջներ չի ներկայացնում, «բայց եթե ամեն ինչ հաջող չընթանա, մենք անմիջապես կվերադառնանք դրան։ Շատ հեշտությամբ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930