Բաժիններ՝

Դաղստանում նոր տեղատարափ անձրևներ են կանխատեսվում

Դաղստանում, որը վերջին օրերին տեղատարած անձրևների հետևանքով հեղեղումների կենտրոն է դարձել, ապրիլի 8-ին և 9-ին կրկին սպասվում է եղանակի հետագա վատթարացում՝ հորդառատ անձրևների և քամու տեսքով: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ռուսասանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մասնավորապես, կանխատեսվում են տեղատարափներ՝ վայրկյանում մինչև 22-27 մետր արագությամբ քամիներով։ Գետերում սպասվում է ջրի մակարդակի նոր բարձրացում, իսկ լեռներում հնարավոր են սելավներ։

Մարտի 28-ին և ապրիլի 4-5-ին տեղացած հորդառատ անձրևները Դաղստանում հանգեցրել են մասշտաբային հեղեղումների։ Ջրածածկ են եղել տնտեսությունները, ճանապարհներն ու էլեկտրական ենթակայանները, ինչի հետևանքով սահմանափակվել է էլեկտրամատակարարումը գրեթե երկու տասնյակ շրջաններում։ Արտակարգ դրություն է հայտարարվել Մախաչկալայում, Խասավյուրտում, Բույնակսկում և մի շարք այլ շրջաններում։

2 հազար բնակելի շենք մնում է ջրով ողողված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930