Երբ օտարերկրյա ներդրողները տեսնում են, որ քաղաքական կոնյուկտուրայից ելելով կարող է թիրախավորվել խոշորագույն ներդրողներից մեկը, նրանք հասկանում են, որ վաղը կոնյուկտուրան կարող է թակել ցանկացածի դուռ. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաեւ՝ տնտեսական: Պետությունների համար կարեւոր ցուցիչ է, թե ինչպես ես աշխատում արտաքին ներդրողի հետ: Ներդրումային խոշոր շրջանակները մեծ ազդեցություն ունեն քաղաքական գործընթացներում:

Հետեւաբար, երբ պետությունը կարողանում է նրանց հետ աշխատել, նրանց առաջարկել գրավիչ միջավայր, դրանով նաեւ ձեւավորում է քաղաքական կապերի հեռանկար ու հնարավորություններ: Իհարկե այդ ամենը պետք է լինի փոխշահավետության տրամաբանությամբ, բայց առանց այդ բաղադրիչի չի կարող լինել պետական անվտանգության համապարփակ քաղաքականություն:

Իսկ Հայաստանում այս տարիներին վարվել ու վարվում է հակառակը: Ըստ էության իրապես արտաքին ներդրումայյին ոչ մի խոշոր ծրագիր, եւ դրա փոխարեն Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրերի հանդեպ ագրեսիվ ներքաղաքական կոնյուկտուրային քաղաքականություն: Իսկ օտարերկրյա ներդրողները իրավիճակը չեն գնահատում «քաղաքական ճաշակով»: Երբ նրանք օրինակ տեսնում են, որ քաղաքական կոնյուկտուրայից ելելով կարող է թիրախավորվել խոշորագույն ներդրողներից մեկը, նրանք հասկանում են, որ վաղը կոնյուկտուրան կարող է թակել ցանկացածի դուռ:

Հետեւաբար, գերադասում են այդ իմաստով գործ բռնել նույնիսկ գուցե ոչ ժողովրդավար, բայց կանխատեսելի համակարգերի հետ, որտեղ գիտեն պետական քաղաքականության համատեքստում արտաքին ներդրողների հետ կապերի կարեւորությունը: Ցավոք, այդ գիտակցումն ունեցողների շարքում է նաեւ մեր հակառակորդը՝ Ալիեւը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930