Ադրբեջանը Իրան է ուղարկվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը
Ադրբեջանն այսօր մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Իրան, հաղորդում է ադրբեջանական APA-ն:
Գործակալության փոխանցմամբ՝ օգնություն ուղարկելու որոշումը կայացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև հեռախոսազրույցից հետո։
Ընդհանուր 200 տոննա քաշով մարդասիրական բեռը ներառում է սննդամթերք, դեղորայք և բժշկական պարագաներ:



