«Հիմար նախագահ». Թրամփը կոշտ հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Զատկի ընթրիքի ժամանակ իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չպետք է միջամտեր Ուկրաինայի հակամարտությանը։
«Գիտեք, մենք չպետք է խառնվեինք Ուկրաինայի գործերին. այն հազարավոր մղոններ հեռու է՝ օվկիանոսի մյուս կողմում։ Մենք ունեինք հիմար նախագահ։ Նա նրանց տվեց 250 միլիարդ դոլար և փոխարենը ոչինչ չստացավ՝ նրանց տալով այդքան շատ փող, վատնելով այդքան շատ զինամթերք»,- ասել է նա։
Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ օգնություն չէր տրամադրի Կիևին, եթե ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի փոխարեն ինքը լիներ նախագահ:



