Թրամփը հայտարարել է, որ լրջորեն քննարկում է ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը, հաղորդում է The Telegraph-ը։
«Թրամփն ասել է <…>, որ լրջորեն դիտարկում է ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը այն բանից հետո, երբ այն (դաշինքը – խմբ.) հրաժարվեց միանալ Իրանի հետ պատերազմին»,- նշվում է հոդվածում։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ նա միշտ գիտեր, որ կազմակերպությունը թղթե վագր է։



