Նիկո՛լ Փաշինյան, ազա՛տ արձակիր դպրոցական տղաներին. Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Նիկո՛լ Փաշինյան, ազա՛տ արձակիր դպրոցական տղաներին։ Նախ դու ես պատարագին քո ուշացած ու չնախազգուշացված այցով անհարմարություններ պատճառել հավատավոր և աղոթող ժողովրդին ու դրա համար արժեր ներողություն խնդրել ժողովրդից, ինչպես մետրոյի միջադեպի դեպքում։
Եվ էլի մետրոյի միջադեպի նմանությամբ՝ քեզ մոտ հրավիրիր տղաներին և հայրաբար զրուցիր նրանց հետ, անձամբ համոզվիր, իրոք ուզո՞ւմ էին քեզ հարվածել, թե՝ ոչ։ Գուցե դու պատեհ առիթ կունենաս բացատրություններ տալու և բացառելու նման միջադեպերի կրկնությունը. եթե, իհարկե, ուզում ես բացառել»։



