Մեղրիի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Ինչպես տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Սարավան-«Զանգեր» հատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Մեղրիի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արթիկի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում՝ ձնախառն անձրև։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։



