Երբ վարչապետ չլինեմ, 4 ժամ անց գործ չեք ունենա. Փաշինյանը նյարդայնացավ, հետո էլի ներողություն խնդրեց
Նիկոլ Փաշինյանը հավատացնում է, թե ինքը ոչ մեկին չի վախեցնում, պարզապես մտքեր է փոխանակում հանրության հետ։
Նա այսօր վստահ պնդեց, որ իրեն հարց ուղղած լրագրողը քվեարկելու է ՔՊ-ի օգտին։
«Այլ բան հիմա չեք ասում, որովհետև վաղվանից կկտրվի ձեր ֆինանսավորումը, իսկ երբ չքվեարկեք ՔՊ-ի օգտին, էլի կտրվելու է ձեր ֆինանսավորումը, որովհետև ձեր գործունեությունը դառնալու է անիմաստ, որովհետև ձեր նման լրագրող պետք չի լինելու Հայաստանում, դուք լինելու եք գործազուրկ, դուք դա ինձանից լավ գիտեք»,- ճեպազրույցի ժամանակ ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ ժամանակին ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հարվածել էր լրագրողին։
«Կներեք, ձեր ծնոտին հագցրել էին»,- նշեց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ իրենք լրագրողի ծնոտին չեն տա։



