Պարզ կամընտրության պարագայում Նիկոլն ընտրվելու շանս չունի․ Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Քանի չի եկել հունիսի 8-ը…

1.) Ժողովրդի 70-80 տոկոսն ատում կամ նվազագույնն անհաշտ է Նիկոլի հետ: Ուզում է իշխանափոխություն: Սա ակնհայտ է:

2.) Այս պահին դեռ չկա քաղաքական ուժ կամ առաջնորդ, որի հետևից այդ նույն 70-80 տոկոսը կգնար ու իր քվեարկությամբ Նիկոլին կհեռացներ իշխանությունից: Սա ևս ակնհայտ է:

3.) Այդ նույն 70-80 տոկոսը, 2021-2026 թթ. տիտղոսային ընդդիմության այդքան ձախողումներից ու խաբեությունից հետո անգամ, մեկ պահանջ ունի՝ ընդդիմությու՛ն, միավորվեք, թող ընտրությունը դառնա սև կամ սպիտակ: Կա՛մ միավորված ընդդիմություն կա՛մ Նիկոլ: Պարզ կամընտրության պարագայում Նիկոլն ընտրվելու շանս չունի: Ոչ էլ կեղծելու՝ չի մարսի:

4.) Սամվել Կարապետյանն այս պահին ընդդիմության ամենամեծ վարկանիշն ունեցող առաջնորդն է, և որքանով ես եմ տեղյակ, ընդդիմադիր գրեթե բոլոր ազդեցիկ շրջանակները համաձայն էին, որ այդ համախմբումը լիներ հենց Սամվել Կարապետյանի շուրջ: Ինչպես 2021 թ., ընդդիմության համախմբումն այս անգամ ևս ձախողեց Ռոբերտ Քոչարյանն, ով առաջ վազելով, հայտարարեց, որ մասնակցելու է առանձին՝ «Հայաստան» դաշինքով: Ինչպես 2021 թ., երբ հայտարարեց, որ միայնակ է «կռելու»:

5.) Որքան էլ գնալով ավելի վախվորած ու առանց ուղիղ անուններ տալու, Քոչարյանը, այդուհանդերձ, աչքով-ունքով դեռ հասկացնում է, որ ԱԺ ընտրություններում այս անգամ ոչ թե միայնակ է «կռելու», այլ այս անգամ «Գյումրի -2» են անելու: Այսինքն, ինքը՝ «Հայաատան» դաշինքը, Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանն առանձին-առանձին անցնելու են խորհրդարան, հետո կոալիցիա կազմեն ու այլ վարչապետ ընտրեն: Այդ կերպ հեռացնեն Նիկոլին:

Քանի որ կշեռքի նժարին առանց չափազանցության Հայատանի ու մեր բոլորիս ճակատագիրն է, մեր պետության լինելիության հարցը, ուղիղ ասում եմ՝ քուա՛նշ, խաբում է: Նորից խաբում է:

Խաբում է, որ էլի օգնի իր ծննդավայր Ղարաբաղի գերեզմանափորին վերարտադրվել: Ոնց 2021 թ. արեց»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031