Հայկ Նահապետյանը միացավ Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Հայաստանը կանգնած է գոյաբանական մարտահրավերների և սպառնալիքների առջև։ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, աշխարհասփյուռ հայության ցանկացած անհատ չի կարող լինել անտարբեր կամ դիրքավորվել որպես դիտորդ հայրենիքի և հայության համար ճակատագրական այս պահին։

Հանրային տիրույթում երկու նպատակ կարող է երկրում ապահովել ամենալայն համախմբումը՝ «երաշխավորված խաղաղությունը» և հասարակության «ներքին համերաշխությունը»։ Սրանք կարևորագույն մոտեցումներ են և կարող են հասարակական և քաղաքական շահագրգիռ ուժերի և անհատների համար դառնալ սկզբունքային դիրքավորման առանցք։

Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, քաղաքացու արժանապատվության և արժեքային համակարգի վերականգնումը պահանջում է քաղաքական և մասնագիտական մտքի համախմբում, կամային որակների մեկտեղում։

Պետական և հանրային կյանքի կառավարման բոլոր ոլորտներում՝ առաջնահերթությամբ պետության պաշտպանության և անվտանգության ոլորտների, անհրաժեշտ է առկա իրավիճակի մասնագիտական ճշգրիտ գնահատում, ներառելով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումները, առաջարկելով մարտահրավերների կանխարգելման և սպառնալիքների չեզոքացման համար ոչ ստանդարտ և արդյունավետ լուծումներ, գաղափարներ և պրոֆեսիոնալ մոտեցումներ։

Այս առաքելությունը մեծ պատասխանատվությամբ և հաջողությամբ իր վրա վերցրել է Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը։

Ուստի, հայտարարում եմ, որ պատրաստակամ եմ գործուն առաջարկներով լրացնել և ուժեղացնել «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, ներդնելով իմ ողջ ներուժը, փորձառությունը, գիտելիքներն ու կարողությունները այս նախաձեռնության նպատակները կյանքի կոչելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031