Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը 166.4 մլն դոլարի պայմանագրեր է կնքել

Թուրքիայի ռազմական արդյունաբերության առաջատար ընկերություններից «ASELSAN»-ը Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության հետ ստորագրել է 111 մլն 850 հազար դոլարի պայմանագիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ստորագրված պայմանագիրը վերաբերում է ուղղորդման համակարգերի մատակարարմանը։

Նշված պայմանագրի շրջանակում մատակարարումները կիրականացվեն 2027-ից և կտևեն մինչև 2028 թվականը։

Բացի այդ, «ASELSAN»-ի և Թուրքիայում գործող մեկ այլ ընկերության հետ կնքել է արտահանման պայմանագիր, ըստ որի՝ օտարերկրյա հաճախորդների համար կիրականացվի էլեկտրաօպտիկական համակարգերի մատակարարում։ համար։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 54.6 մլն դոլար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031