«Անպտղության հաղթահարման ծրագիր․ արդյունավետությո՞ւն, թե՞ չարդարացված սպասումներ»
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսուքյան իր էջում գրում է՝ «Անպտղության հաղթահարման ծրագիր․ արդյունավետությո՞ւն, թե՞ չարդարացված սպասումներ»:
«Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի՝ անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում սպասարկվել է 7 722 շահառու, և ծնվել է 561 երեխա։
Սա նշանակում է, որ ծրագրից օգտված յուրաքանչյուր 100 շահառուից մոտ 7-ի դեպքում է արձանագրվել ծնունդ։
Միևնույն ժամանակ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման դեպքում մեկ բուժական ցիկլից ծնունդների միջին ցուցանիշը կազմում է մոտ 20-30 տոկոս, իսկ մի քանի փորձերի դեպքում կարող է հասնել 40-60 տոկոսի։
Այս պայմաններում առաջանում են մի շարք կարևոր հարցեր՝
- ինչո՞ւ է ծրագրի վերջնական արդյունքը էականորեն ցածր միջազգային միջին ցուցանիշներից,
- որքանո՞վ է ծրագիրը արդյունավետ կազմակերպված,
- ինչպե՞ս են ընտրվում շահառուները և ի՞նչ բուժական մեթոդներ են կիրառվում, արդյո՞ք պետական միջոցները ծախսվում են այնպիսի արդյունավետությամբ, որը համապատասխանում է միջազգային լավագույն փորձին։
Երբ հազարավոր ընտանիքներ հույս են կապում այս ծրագրի հետ, պետությունը պարտավոր է ներկայացնել ոչ միայն թվեր, այլև դրանց արդյունավետության հստակ, թափանցիկ և մասնագիտական գնահատական»։



